Сейчас загружается

Новогоднее обращение руководителя Армянского Общества Шаумяновцев «Наше Возрождение» Лалаяна Армена Ивановича к соотечественникам.

Новогоднее обращение руководителя Армянского Общества Шаумяновцев «Наше Возрождение» Лалаяна Армена Ивановича к соотечественникам.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Իմ անունից և Շահումյանցիների «Մեր վերածնունդ» հայկական համայնքի բոլոր անդամների կողմից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ գալիք 2026 թվականի Նոր տարվա և Քրիստոսի Սուրբ ծննդյան լուսավոր տոնի կապակցությամբ։

Անցնող տարին հեշտ չէր, այն լի էր փորձություններով, սակայն անառարկելի մեծ ստեղծագործ աշխատանքով, կարևոր նախաձեռնություններով և նշանակալի ձեռքբերումներով։ Նոր տարվա նախաշեմին ցանկանում եմ Ձեզանից յուրաքանչյուրին մաղթել քաջ առողջություն, հանգստություն, խաղաղություն և բարօրություն Ձեզ և Ձեր ընտանիքներին, վստահություն վաղվա օրվա նկատմամբ և Նոր Ուժ՝ բարի գործերի ու մեր ժողովրդի բարեկեցության համար նոր հաջողություններ կերտելու նպատակով։ Թող 2026 թվականը դառնա համերաշխության, փոխըմբռնման, ազգային ոգու զորացման, արդարության հաղթանակի և լուսավոր ապագայի հանդեպ անսասան հավատքի տարի։

2025 թվականը Շահումյանցիների «Մեր վերածնունդ» հայկական համայնքի համար եղավ ակտիվ, բազմակողմանի և արդյունավետ գործունեության տարի։ Տարվա ընթացքում համայնքը կազմակերպեց և մասնակցեց ավելի քան քսանհինգ մշակութային, մարզական, կրթական, հիշատակի և բարեգործական միջոցառումների։

Հատուկ ուշադրություն դարձվեց հայրենակիցների միասնության և համախմբվածության ամրապնդմանը, առողջ կենսակերպի խթանմանը, ինչպես նաև ազգային և պատմական հիշողության պահպանմանը։ Կազմակերպվեցին մարզական մրցումներ, մտավորական և հիշատակի հանդիպումներ՝ հայ ժողովրդի պատմական կարևոր տարեթվերն ու իրադարձությունները նշելու, ազգային ավանդույթներն ու ինքնությունը պահպանելու նպատակով։

Մեր գործունեության առանցքային ուղղություններից էր աշխատանքը երիտասարդների հետ։ Տարվա ընթացքում իրականացվեցին ստեղծագործական և կրթական բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ մրցույթներ և առցանց նախաձեռնություններ, որոնք միտված էին երեխաների և դեռահասների տաղանդների բացահայտմանը, նրանց կապը մայրենի լեզվի և մշակույթի հետ ամրապնդմանը, ինչպես նաև նրանց նկատմամբ Միության ուշադրությունն ու հոգատարությունը ցույց տալը։

Մեր աշխատանքի անբաժանելի մասն էր նաև բարեգործությունը։ Միությունը աջակցեց կարիքավոր հայրենակիցներին, ինչպես նաև Հատուկ ռազմական գործողությունների ընթացքում զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին՝ հետևողականորեն լինելով փոխօգնության, համերաշխության և սոցիալական պատասխանատվության սկզբունքներին։

Կարևոր նշանակություն ունեցան նաև կրթական ծրագրերը։ Տարվա ընթացքում հաջողությամբ շարունակվեցին հայոց լեզվի առցանց դասընթացները՝ զգալիորեն նպաստելով մայրենի լեզվի, ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանմանը։

Ցավոք, 2025 թվականը նաև նշանավորվեց ծանր կորուստներով։ Մենք հրաժեշտ տվեցինք մեր շատ հայրենակիցներին, ընկերներին և մտերիմներին։ Յուրաքանչյուր կորուստ անդառնալի վիշտ է ոչ միայն ընտանիքների, այլև ամբողջ համայնքի համար։ Խորին ցավակցություն ենք հայտնում նրանց հարազատներին ու ընկերներին և կիսում նրանց ցավը։ Թող հիշատակը օրհնյալ լինի և նրանց հոգիները գտնեն հավերժական խաղաղություն։

Անդրադառնալով անցնող տարվան՝ կարող ենք վստահ ասել, չնայած բոլոր դժվարություններին և փորձություններին, մեր միությունը շարունակում է զարգանալ, միավորել մարդկանց և լինել հենարան մեր հայրենակիցների համար։ Այս ամենը հնարավոր դարձավ Ձեր միասնականության, նվիրվածության և ակտիվ մասնակցության շնորհիվ։

Ապագային նայում ենք Հույսով և Հավատով։

2026 թվականին Շահումյանցիների «Մեր վերածնունդ» հայկական համայնքը շարունակելու է իր առաքելությունը՝ ընդլայնելով գործունեության շրջանակը, իրականացնելով նոր մշակութային, կրթական և սոցիալական ծրագրեր, ամրապնդելով կապերը հայրենակիցների միջև, պահպանելով պատմական հիշողությունն ու ազգային արժեքները։

Սիրելի՛ Շահումյանցիներ,

սրտանց մաղթում եմ, որ Նոր տարին Ձեր օջախներին բերի խաղաղություն, բարօրություն, ջերմություն և ներդաշնակություն։ Թող մեր երեխաները մեծանան իրենց արմատների նկատմամբ սիրո և հարգանքի մթնոլորտում, իսկ մեծահասակներին սրտանց մաղթում եմ առողջություն, իմաստություն, համբերություն և անդրդվելի հավատ։ Թող Աստված պահապան լինի Ձեզ և Ձեր ընտանիքներին, և թող Մեր միասնականությունը մնա ամուր հենարան ապագա սերունդների համար։

Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝
Ա. Ի. Լալայան,
Շահումյանցիների «Մեր վերածնունդ» հայկական համայնքի ղեկավար


Уважаемые соотечественники!

От себя лично и от имени всего Армянского Общества Шаумяновцев «Наше Возрождение» сердечно поздравляю вас с наступающим 2026 годом и светлым праздником Рождества Христова.

Уходящий год был непростым, но вместе с тем наполненным созидательной работой, важными событиями и значимыми достижениями. В канун Нового года особенно хочется пожелать каждому из вас крепкого здоровья, душевного равновесия, мира и благополучия вашим семьям, уверенности в завтрашнем дне, а также новых сил для добрых дел и свершений во благо нашего народа. Пусть 2026 год станет годом согласия, взаимопонимания, укрепления национального духа и веры в справедливость и светлое будущее.

2025 год стал для Армянского Общества Шаумяновцев «Наше Возрождение» периодом активной, многоплановой и результативной деятельности. В течение года Общество организовало и приняло участие более чем в двадцати пяти мероприятиях культурного, спортивного, образовательного, памятного и благотворительного характера.

Значительное внимание уделялось укреплению единства и сплочённости соотечественников, популяризации здорового образа жизни и сохранению исторической памяти. Были проведены спортивные турниры, интеллектуальные и памятные встречи, приуроченные к важным датам и событиям армянской истории, а также мероприятия, направленные на сохранение традиций и национальной идентичности.

Особым направлением деятельности стала работа с подрастающим поколением. В течение года реализовывались творческие и образовательные инициативы, включая конкурсы и онлайн-мероприятия, призванные поддержать таланты детей и подростков, укрепить связь с родной культурой и языком, подарить им внимание и заботу со стороны Общества.

Неотъемлемой частью нашей работы оставалась благотворительная деятельность. Общество оказывало поддержку нуждающимся соотечественникам и семьям погибших на СВО наших соотечественниках, последовательно следуя принципам взаимопомощи, солидарности и социальной ответственности.

Важное место заняли и образовательные проекты. В течение года успешно развивались онлайн-курсы армянского языка, которые стали значимым вкладом в сохранение родной речи, культурного наследия и национального самосознания.

К сожалению, 2025 год был омрачён и утратами. Мы понесли немало тяжёлых потерь — ушли из жизни наши соотечественники, друзья, родные и близкие. Каждая такая утрата — невосполнимая боль для семей и для всего нашего Общества. Мы выражаем искренние соболезнования родным и близким усопших и разделяем с вами скорбь. Светлая память всем ушедшим, пусть их души обретут вечный покой.

Подводя итоги года, можно с уверенностью сказать, что, несмотря на трудности и испытания, наше Общество продолжает развиваться, объединять людей и служить опорой для соотечественников. Всё достигнутое стало возможным благодаря сплочённости, неравнодушию и активной позиции каждого, кто вносил свой вклад в общее дело.

С надеждой и верой мы смотрим в будущее.

В 2026 году Армянское Общество Шаумяновцев «Наше Возрождение» намерено продолжить и расширить свою деятельность, реализовывать новые культурные, образовательные и социальные проекты, укреплять связи между соотечественниками и сохранять историческую память и национальные ценности.

Дорогие Шаумяновцы!

От всей души желаю вам, чтобы новый год принёс в ваши дома мир, достаток, тепло и согласие. Пусть наши дети растут в атмосфере любви и уважения к своим корням, а взрослые сохраняют мудрость, терпение и веру. Пусть Господь хранит вас и ваши семьи, а наше единство остаётся прочным фундаментом для будущих поколений.

С уважением и наилучшими пожеланиями,
Руководитель Армянского Общества
Шаумяновцев «Наше Возрождение»
Лалаян Армен Иванович.