История одной фотографии, из журнала «Армянский солдат» (на армянском языке).
2017 թ. «Հայ զինվորի» թիվ 8 համարում «Սպասում» վերնագրով լուսանկար էինք տպագրել, որի մասին գիտեինք միայն, որ հեղինակը հույն է, իսկ թե ովքեր էին պատկերված նկարում, որոշակի կասկածներ ունեինք եւ չէինք ուզում սխալված լինել: Խմբագրություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ լուսանկարում զենքը ձեռքին տղամարդը ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը ակտիվորեն մասնակցած լեգենդար «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի շտաբի պետ, ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, գնդապետ Խորեն Մարտիրոսյանն է, որի անցած ճանապարհը օրինակելի է ու երիցս հիշատակելի: